«Բունկեր»-ը բանավեճային խաղ է՝ ապոկալիպսիսից հետո գոյատևելու մասին: Նախատեսված է 4 - 16 խաղացողների համար, տարիքային սահմանափակումը՝ 18+ (խաղը պարունակում է հղումներ սեքսի, մահվան, ալկոհոլի մասին): Երկիր մոլորակի վրա համաշխարհային աղետ է տեղի ունենում, իսկ դուք այն հաջողակներից եք, ով հայտնվում է փրկարարական բունկերի մուտքի դիմաց: Բայց ոչ բոլորը կկարողանան մտնել բունկեր. միայն ողջ խմբի կեսին կհաջողվի դա անել, իսկ մնացածը դատապարտված կլինեն դրսում դիմավորելու աղետը։ Մի քանի փուլերի ընթացքում խաղացողները որոշում են, թե ով չի մտնելու բունկեր: Իսկ բոլոր այն խաղացողները, ովքեր կանցնեն քվեարկության բոլոր փուլերը և կմտնեն բունկեր, ողջ կմնան, որպեսզի հետագայում վերակենդանացնեն քաղաքակրթությունը։ Խաղացողները ստանում են մի քանի բնորոշման քարտեր՝ սեռ, տարիք, մասնագիտություն, առողջական վիճակ, հոբբի և այլն: Աստիճանաբար դուք բացահայտում եք ձեր քարտերը, ճանաչում եք միմյանց և որոշում, թե ով և որքանով օգտակար կլինի գոյատևման և կյանքի վերականգնման համար՝ բունկերից դուրս գալուց հետո: