Մարգարտե գետակի փայլուն մակերեսի խորքում ձեզ սպասում է ստորջրյա արարածների խորհրդավոր քաղաքակրթությունը: Դուք պետք է ձեր գորտ դեսպանին ուղարկեք դիվանագիտական ճանապարհորդության՝ բնակիչների հետ ռեսուրսներ և տեղեկատվություն փոխանակելու համար. միայն այս կերպ դուք կկարողանաք ստանալ մարգարիտները: Հավաքելով բավականաչափ մարգարիտներ՝ դուք կարող եք կառուցել Էվերդելի հիասքանչ աշխարհը և ստեղծել զարդեր, որոնք ձեր քաղաքը կդարձնեն ամբողջ հովտի հպարտությունը:
"Մարգարտե գետակ" ընդլայնումը ոչ միայն ավելացնում է նոր քարտեր, մարգարիտներ և նոր բնակիչներ, այլ նաև մեծացնում է խաղի դժվարությունը:
Ուշադրություն. սա հավելում է։ Խաղալու համար անհրաժեշտ է «Էվերդել» բազային խաղը։