Իմաջինարիում խաղում հաղթանակի հասնում են խաղացողների հարուստ երևակայության և խորաթափանցության շնորհիվ: Նրանք պետք է ասոցիացիաներ հորինեն իրենղ սեփական քարտերի համար և կռահեն մյուս խաղացողների մտածած ասոցիացիաները: Սա շատ հետաքրքրաշարժ խաղ է: Յուրաքանչյուր նոր խաղ յուրօրինակ է և անկրկնելի:
Խաղում խաղացողներից մեկն ընտրվում է որպես վարող, ով ընտրում է իր քարտերից մեկը, դնում հակառակ կողմով դեպի վեր և ասում ասոցիացիա: Մյուս խաղացողները ընտրում են իրենց քարտերի միջից այնպիսի մեկը, որը ամենաշատն է համապատասխանում այդ ասոցիացիային: Պետք է կռահել, սեղանի վրա դրված քարտերից որ մեկն է մտածել վարողը և քվեարկել նրա համար:
Իմաջինարիումը բավականին հետաքրքիր խաղ է, որը թույլ կտա ձեզ լավ ժամանակ անցկացնել ընտանիքի կամ ընկերների հետ: Կանչեք բոլորին և խորասուզվեք խաղի կախարդական մթնոլորտի մեջ:
Պարկավորը Իմաջինարիումի ճամփորդական տարբերակն է: Տուփը բավականին փոքր է՝ այն հեշտությամբ տեղավորվում է ոչ միայն ուսապարկի մեջ, այլև նույնիսկ սովորական պայուսակի մեջ։ Ավելին, այս տուփը լիովին փոխարինում է խաղադաշտը։ Սա ոչ միայն խնայում է տարածքը, այլև խաղն ավելի հարմար է դարձնում: Բացի այդ, խաղացողների թիվը փոխվել է. Պարկավորը կարելի է խաղալ երեք խաղացողով, մինչդեռ մյուս հավաքածուները նախատեսված են նվազագույնը չորս անձի համար: