Կեշան, Տուչկան և Լիսիչկան օգնում են նոր ընկերներին՝ ջրարջեր Սանյային և Սոնյային տուն կառուցել: Խաղի ընթացքը. Յուրաքանչյուր խաղացող իր քայլի ժամանակ քարտերի օգնությամբ տեղափոխում է դերի խաղաքարը: Խաղադաշտի հաջորդ վանդակ անցնելու համար խաղացողը պետք է խաղա նույն սիմվոլով քարտը ինչ պատկերված է վանդակի վրա: Իր քայլի վերջում խաղացողը լրացնում է իր քարտերը մինչև 3: Եթե խաղացողի քարը կանգնի մետաղանիշով քառակուսի վանդակի վրա, նա կստանա հաղթական միավորներ, իսկ մետաղանիշը կտեղափոխվի խաղադաշտի կենտրոն, որտեղ նրանցից պետք է հավաքվի տնակի նկարը: Հաղթում է այն խաղացողը, ով տնակի նկարի հավաքման ավարտին կհավաքի ամենաշատ հաղթական միավորները: