Ձեր երեխաները ցանկանում են զգալ իրենց ինչպես լրտեսնե՞ր: Իսկ միգուցե ձեզ նույնպե՞ս դուր է գալիս բացահայտել դժվար գլուխկոտրուկներ: Այդ դեպքում դուք կհավանեք «Դեկոդեր» սեղանի խաղը: Հասարակ, սակայն, միևնույն ժամանակ դեպի ասոցիացիաներ տանող խաղը, հիանալի ժամանցի միջոց է, թե մեծերի եւ թե 10–ից բարձր տարիքի երեխաների համար: «Դեկոդեր» խաղում 2–4 հոգուց բաղկացած երկու թիմ մրցում են միմյանց դեմ, որպեսզի որոշեն, թե ով է ավելի լավ դեշիֆրատոր: Յուրաքանչյուր խաղաշրջան իրենից ներկայացնում է թիմերի հակամարտություն, ովքեր փորձում են ոչ միայն բացահայտել մրցակցի կոդը, այլեւ հասկանալ, թե ինչ կոդ է ծածկագրել նրանց կապիտանը: