«Ֆոբիա» –ն ուրվականների որսի մասին արագ խաղ է ՝ «ժառանգության» մեխանիկայի տարրերով. յուրաքանչյուր նոր արտագրոհից հետո ուրվականները կդառնան ավելի վտանգավոր, իսկ նրանց ունակությունները՝ ավելի անսպասելի ու հնարամիտ: Խաղում չկա կանոնների ձեռնարկ, ինչ–որ անհրաժեշտ է՝ դուք կիմանաք որսի ընթացքում՝ հատուկ քարտերի միջոցով: Բռնեք ուրվականներին և ծուղակներ ստեղծեք մնացած որսորդների համար: Թող հաղթի ամենալավը:
«Ֆոբիա»–ն միստիկական ռազմավարություն է, հաղթել ձեզ կօգնի խորամանկությունը և մաթեմաթիկական հաշվարկը: Խաղացողները գտնվում են միմյանց հետ ակտիվ փոխազդեցության մեջ: Ավելի քան 15 խաղաշրջան, որոնցից յուրաքանչյուրում խաղի մեջ են ընդգրկվում նոր խաղաքարտեր: Անսահման արկածներ՝ ցանկացած րոպեին դուք կարող եք վերսկսել որսը նորից: