Երկար տարիներ «Կարկասսոն»–ը հանդիսանում է աշխարհի ամենահռչակավոր խաղերից մեկը: Այն բավականին պարզ է և շատ հետաքրքիր: Ավելին, երկու տասնամյակի ընթացքում խաղը ձեռք է բերել բազմաթիվ լրացումներ և կրել ձևափոխություններ:
Դուք միջնադարյան Ֆրանսիայի գավառներից մեկի ֆեոդալ-կառավարիչն եք։ Ընդարձակեք ձեր տիրապետությունները, կառուցեք քաղաքներ, վանքեր, ճանապարհներ և մի մոռացեք խելամտորեն կառավարել ձեր հպատակներին:
Հավաքածուն ներառում է տեղանքի 72 քառակուսի, 1 միավորների հաշվարկի քարտ, 40 հպատակների խաղաքարեր, խաղի կանոնները: