Պրոստոկվաշինո: Այս անվանման հետ կապված հետագա պարզաբանումները երևի այլևս պետք չեն: Ծնողները մեծ հաճույքով կտանեն իրենց մեծացող երեխաներին դեպի հիանալի, բարի աշխարհ՝ դեռ մանկությունից ծանոթ յուրաքանչյուրիս: Սիրված հերոսների նոր արկածները կօգնեն հետաքրքրություն արթնացնել ուղղագրությունը յուրացնելու մեջ, հնարավորություն կտան վարժել հետևողականությունը և կսովորեցնեն գիտակցված ընտրություն կատարել: Այբբենարանը աննկատ և բնական կերպով կմտնի յուրաքանչյուր երեխայի կյանք, ով սկսում է ծանոթանալ գրավոր խոսքին:
Սեղանի խաղը պարունակում է բարդության տարբեր մակարդակների մի քանի տարբերակներ, ինչպես տառերը գրելու սկզբնական ծանոթության, այնպես էլ ուղղագրության ընկալման համար: Այս եզակի, սովորեցնող նախագծի մեջ օգտագոծված մրցակցային էլեմենտը, կդարձնի այբուբենը հիշելու գործընթացը ուրախ և դինամիկ: Խաղը կծանոթացնի երեխաներին այբուբենի տառերի գրաֆիկական պատկերների հետ, ակնհայտ կցուցադրի գրավոր և բանավոր խոսքի կապը, կպատրաստի երեխային կարդալու համար, կընդլայնի բառապաշարը, կօգնի զարգացնել կապված խոսքը, հիշողությունն ու ուշադրությունը: Մեկ կափարիչի տակ դուք կգտնեք երեք խաղ: Պրոստոկվաշինոի այբուբենը ուսման մեջ ձեր երեխայի հաջողության գրավականն է: