«Խորանարդների գահը. Անիծված ծովահենն ընդդեմ գյուտարարի» արագընթաց մենամարտային խաղ է, որը մարտահրավեր է նետում ձեզ քարտերը և զառախաղը խելամտորեն օգտագործելու: Խաղը տևում է մի քանի փուլ, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում մինչև 3 անգամ նետելու եք զառերը, այնուհետև օգտագործելու եք զառի վրայի սիմվոլների կամ թվերի համադրությունը՝ ակտիվացնելու ձեր հերոսի ունակությունները և հարձակվելու թշնամու(թշնամիների) վրա։
Խաղը հաղթելու համար հաղթեք ձեր հակառակորդներին՝ նվազեցնելով նրանց առողջությունը մինչև 0 մակարդակ:
«Խորանարդների գահը. Երկրորդ եթերաշրջան»-ում ներկայացվում են 8 նոր հերոսներ՝ հատուկ հատկություններով և կարողություններով: Ցանկացած առաձին տարբերակ պատրաստի հերոսների զույգ է թեժ մենամարտի համար: