«Դիկինգները» թղթախաղ է՝ կատաղած, վայրի և խենթ վիկինգների կլանային բախումների մասին: Ինչո՞ւ են նրանք կռվում։ Իհարկե Աստվածների օրհնության համար: Վիկինգները ճակատամարտում այնքան վայրենի էին, որ նրանց սկսեցին կարճ և հստակ անվանել՝ Վայրենի վիկինգներ:
Այստեղ հաղթելու միակ ճանապարհը ուժն է: Հարձակվեք այլ խաղացողների վրա, պաշտպանեք ձեր տարածքները, բարելավեք ձեր ճամբարը և, եթե հաջողակ եք, գուցե նույնիսկ կատարեք մի քանի առաջադրանք: Ռազմական արշավի հաջողության համար դուք ստիպված կլինեք վարձել զինվորներ, գնել ամրություններ, կառուցել նոր շենքեր և փնտրել իդեալական հավասարակշռություն բանակի և տնտեսության միջև, խելամտորեն բաշխել սահմանափակ ռեսուրսները և օգտագործել դրանք ամենաարդյունավետ ձևով: