Levenhuk LabZZ հավաքածուն ներառում է երեք օպտիկական սարք, մանրադիտակ և աստղադիտակ, նախատեսված երեխաների համար: Նրանց օգնությամբ երեխան կարող է հեշտ հետազոտել շրջակա աշխարհը՝ ծանոթանալ միկրոաշխարհի հետ, բացահայտել տիեզերքի գաղտնիքները, հետազոտել կյանքը բնության գրկում: Յուրաքանչյուր օպտիկական սարք ունի բոլոր անհրաժեշտ աքսեսուարները:
Levenhuk LabZZ աստղադիտակը իրենից ներկայացնում է կլասիկ ռեֆրակտոր f/12 լուսաուժով և 120 անգամ խոշորացումով: Նրա հետ երեխան կկարողանա հետազոտել Լուսնի խառնարանները, Մարսի բևեռային գլխարկները, մրրիկները Վեներայի վրա և Սատուրնի օղակները, դիտել տիեզերքի ողջ գեղեցկությունը՝ միգամածությունները, գալակտիկաները, աստղային խմբերը:
Հավաքածուի մեջ մտնում է անկյունագծային հայելին՝ ցամաքային հետազոտությունների համար: Այն ձևավորում է ոչ հակառակ պատկեր և ճիշտ արտացոլում է նկարը: Կառավարվում է ազիմուտային մոնտաժավորմամբ: Ալյումինե եռոտանին ունի կարգավորվող ոտիկներ, որոնց բարձրությունը հասնում է մինչև 115 մմ:
Levenhuk LabZZ մանրադիտակը հիանալի նվեր է երիտասարդ կենսաբանի համար: Նա կարող է հետազոտել պատրաստի պրեպարատներ, ինչպես նաև ինքնուրույն պատրաստել դրանք հավաքածուի մեջ մտնող գործիքների օգնությամբ: Առարկայական սեղանիկի տակ մանրադիտակն ունի լուսավորում, ինչպես նաև խոշորացման միջակայք՝ 150-900 անգամ: Խոշորացումը կարելի է կարգավորել րեվոլվերային գլխիկի օգնությամբ: Վատ լուսավորման ժամանակ օգտագործվում է շիկացման լամպը, իսկ լավ լուսավորման ժամանակ՝ հայելին: Լուսավորումն աշխատում է մարտկոցներով, այդ պատճառով մանրադիտակը կարելի է վերցնել իր հետ ճանապարհորդության գնալիս:
Բնութագիրը.
Օկուլյարներ՝ 10х:
Օբյեկտիվներ՝ 15х, 45х, 90х:
Րեվոլվերային սարքավորում 3 օբյեկտիվների վրա:
Լուսավորում՝ հայելի:
Սնուցում՝ 2 АА տիպի մարտկոց:
Լուսավորման տեղը՝ ստորին:
Հետազոտման մեթոդը՝ լուսավոր դաշտ:
Ոսպնյակի տեսակը՝ roof:
Օպտիկայի նյութը՝ օպտիկական ապակի:
Ոսպնյակների ծածկույթը՝ լուսավորող:
Տեսակ՝ աստղադիտակ:
Մանրադիտակի տեսակը՝ մոնոկուլյար:
Առավելագույն խոշորացումը, անգամ՝ 60–120 (աստղադիտակ), 150–900 (մանրադիտակ), 6 (հեռադիտակ):
Ֆոկուսային հեռավորությունը, մմ՝ 600:
Կառուցվածքային առանձնահատկությունները՝ փոխարինող օկուլյար:
Հավաքածուի մեջ մտնող աքսեսուարները՝ որոնիչ, փոխարինող օկուլյար:
Կոմպլեկտացիա.
Աստղադիտակ, օկուլյար 5 մմ, օկուլյար 10 մմ, օպտիկական որոնիչ (2 հատ), անկյունագծային հայելի, ալյումինե եռոտանի:
Մանրադիտակ, օկուլյար 10х, լրացուցիչ լամպ, դատարկ շիշ (3 հատ), առարկայական ապակիներ (3 հատ), ծածկութային ապակիներ (3 հատ), ապակիների համար կպչուն պիտակներ (3 հատ), սկալպել, կաթոցիչ, բահիկ, ունելիք, ասեղ: