«Բառ առ բառ»-ը դինամիկ և օրիգինալ սեղանի խաղ է, որը մենք շտապում ենք ներկայացնել: Խաղի բնույթը պարզ է. գցում ենք խաղաքարերը, պահում ենք ժամանակը՝ 30 վայրկյան, մտածում ենք բառեր, որոնք սկսվում են ընկած խաղաքարի տառերից մեկով: Բառերը չի կարելի կրկնել, օգտագործված տառը խաղացողը պահում է իր մոտ: Ինչքան տառն ավելի հազվադեպ է, այնքան ավելի շատ միավոր է վաստակում խաղացողը: Բառերի թեման որոշվում է նախապես՝ խաղաքարտերի օգնությամբ: Նախատեսված է 2 և ավելի խաղացողների համար: Տարիքը՝ 8-ից բարձր:
Խաղի մեջ մտնում են.
Հատուկ խաղաքարեր տառերով - 13 հատ
Ավազե ժամացույց - 1 հատ
Թեմաներով խաղաքարտեր - 56 հատ