Բոլոր նրանք, ով սիրում է ճանապարհորդել մեր երկիր մոլորակի այն անկյուններով, որոնք զերծ են մնացել մարդկության քաղաքակրթությունից, լինեն դա անտառներ, սարեր և անգամ անմարդաբնակ կղզիներ, գիտեն, որ ճանապարհորդության ընթացքում կան իրեր, որոնք պետք է մշտապես ձեռքի տակ լինեն։ Եվ, որպեսզի Դուք երկար ժամանակ չծախսեք դրա վրա, մենք պատրաստել ենք հատուկ հավաքածու, որը ներառում է բոլոր անհրաժեշտ իրերը բացօթյա հանգստի համար։ Հավաքածուի մեջ Դուք կգտնեք կողմնացույց-սուլիչ, լապտեր, գրպանի ծալվող մուլտիթուլ, որսորդական լուցկի։ Այսինքն՝ այն ամենը, ինչ կօգնի Ձեզ աննախադեպ իրադրություններում։