Ձեզ ենք ներկայացնում վագրի տեսքով փայտե փազլ, որը պատրաստված է բացառապես էկոլոգիապես մաքուր նյութերից։ Գույնզգույն փազլը հավաքելիս կնկատեք անտառի բնակիչների` եղջերուների, գիշատիչ կատուների, գայլի, արջի և կենդանիների տեսքով յուրահատուկ դետալներ: Փայտե փազլի մանր դետալները, որոնք թվով հարյուր հինգն են, կօգնեն զարգացնել մանր մոտորիկան և տրամաբանությունը, իսկ գլուխկոտրուկը հավաքելիս ծախսված ժամանակն աննկատ կթռչի: Փազլը հետաքրքիր կլինի ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: