«Արքհեմի սարսափը. 3-րդ թողարկումը» աշխարհահռչակ կոոպերատիվ արկածային խաղի նոր թողարկումն է, որը հիմնված է Լավքրաֆթի խելահեղ առասպելների վրա: Խաղն սկսվում է 2-րդ թողարկումից տասնյակ տարի անց, ինչը շատ խորհրդանշական է։ Արքհեմի և ողջ աշխարհը կրկին վտանգի տակ են։ Սողացող արարածները, որոնք սովորաբար ապրում են մեր ժամանակից և տարածությունից դուրս, ճանապարհ են բացում դեպի մեր աշխարհ: Այսպիսով, ձեզ կրկին սպասում են առեղծվածային իրադարձություններ, հանդիպումներ գերբնականի հետ, կռիվներ հրեշների դեմ, ճանապարհորդություն այլ աշխարհներով, առճակատում հնագույնների հետ և այլ սատանայություններ: