«AZUL. Ամառային պալատը» Azul շարքի երրորդ առանձին խաղն է և առաջարկում է բոլորովին նոր խաղային փորձ: Էվորայի և Սինտրայի պալատների կառուցապատումից հետո Մանուել I թագավորը պատրաստվում է ամառային պալատ կառուցել թագավորական ընտանիքի անդամների համար։ Եվ հենց Ձեզ է պատիվ ընձեռնվում վերադառնալ Պորտուգալիա և կատարել այս պատվերը։ Այս աննկարագրելի գեղեցիկ և խելացի խաղը հիանալի կերպով համատեղում է հեշտ կանոնները՝ խորը և մտածված խաղի հետ: