Դմիտրի Գլուխովսկոի «Մետրո 2033» Ռուսաստանում ամենահայտնի ֆանտաստիկ երկերից է: Հիմա այդ գիրքը դարձել է նաև սեղանի խաղ:
2033 թվականն է: Ամբողջ աշխարհը կործանվել է: Խոշոր քաղաքները ավերվել են միջուկային պատերազմի հետևանքով: Երկրի մակերևույթը վարակված է ռադիացիայով և պիտանի չէ ապրելու համար: Այնտեղ իշխում են մուտանտները: Կենդանի մնացածների փոքրիկ խմբեր թաքնված են միջուկային զենքից պաշտպանող ապաստարաններում, որոնցից ամենամեծը հանդիսանում է Մոսկվայի մետրոպոլիտենը: Հենց այն է մարդկության վերջին ապաստարանը Ահեղ դատաստանի օրից հետո:
Սեղանի խաղի նոր հրատարակությունում, որը հիմնված է կուլտային գրքի վրա, խաղացողները պետք է պայքարեն կանգառների վրա հսկողության համար, կատարել առաջադրանքներ, զինել բանակը և զարգացնել ստորգետնյա գյուղատնտեսությունը: