Wrath of Ashardalon սեղանի խաղը մի աշխարհ է Dungeons & Dragons տիեզերքում: Հաղթանակը այս խաղում ստացվում է կամ խաղացողների ջանքերի համատեղման կամ էլ միմյանց հետ մրցակցման շնորհիվ: Որոշ խաղային սցենարներ նախատեսում են համատեղ ջանքեր, իսկ մյուսները ուղղված են մրցակցմանը: Դուք և ձեր ընկերները պետք է միասին աշխատեք, որպեսզի հաղթեք հակառակորդին կամ էլ պետք է գերազանցեք մյուս խաղընկերներին որ հասնեք հաջողության: Յուրաքանչյուր խաղացող պետք է ընտրի իր հերոսին՝ հետախուզելով դղյակի ստորգետնյան, գտնելով գանձեր, բացահայտելով գաղտնիքներ, կռվելով հրեշների հետ: Այս խաղում անակնկալները շատ են:
Խաղացողների թիվը պետք է լինի 1–5: Սա Շելդոն Կուպերի սիրած խաղն է: Այն նախատեսում է մի քանի սցենարների զարգացում, տարբեր բարդության խնդիրներ, ինչպես նաև էֆեկտիվ փոխազդեցություն խաղընկերների միջև: Wrath of Ashardalon սեղանի խաղը անգլերեն լեզվով է, սակայն դա խնդիր չէ, քանի որ ինտերնետում կարելի է գտնել խաղի կանոնների մանրամասն ձեռնարկը ռուսերեն լեզվով: