«Փախուստ հոգեբուժարանից» սեղանի խաղը հետաքրքիր քվեսթ է՝ համագործակցային խաղի տեսքով: Խաղը բաժանված է 2 մասի, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 5 պատմությունից։
Յուրաքանչյուր պատմության մեջ դուք լինելով հերոսներից մեկի դերում՝ փորձում եք փախչել Նորթ Օաքսի հոգեբուժարանից։ Դրան հասնելու համար դուք ստիպված կլինեք լուծել հանելուկներ և կարևոր որոշումներ կայացնել: Իմացեք ավելին հերոսների անցյալի մասին և հետևեք, թե ինչպես են խաղի ընթացքում նրանց պատմությունները միահյուսվում: