Վարդերի թագուհին, տորթերի թագուհին և նրանց ամենամտերիմ ընկերուհիներից տասը քնել են՝ ենթարկվելով քնի հմայքին, և դուք պետք է արթնացնեք նրանց: Օգտագործեք ձեր խելքը, հիշողությունը և հավելյալ հմտությունները՝ քնած ազնվականներին թագավորական քնից հանելու համար: Եվ այս հարցում ձեզ կօգնեն թագավորները՝ Կրակի, Շախմատի, Կրիայի․․․ Խաղացեք ասպետով՝ թագուհուն այլ մասնակցից գողանալու համար կամ ապավինեք ծաղրիչի խորամանկությանը: Բայց զգուշացեք քնեցնող ըմպելիքներից և խորամանկ վիշապներից: Ծայրահեղ դեպքում օգտագործեք կախարդական փայտիկ: Հաղթում է նա, ով արթնացնում է ամենաշատ թագուհիներին: