Ազնվական շոտլանդական կլանի ժառանգին դաժանաբար սպանում են սեփական տանը, մարդասպանը կալվածքի բնակիչներից մեկն է։
«Ալիբի․ Արյունոտ կիլտ»՝ քարտային խաղ, որը ոգեշնչված է դասական դետեկտիվ պատմություններով: Դուք և ձեր ընկերները սպանության գործով գլխավոր կասկածյալներն եք: Իրական հանցագործը ձեզանից միայն մեկն է, բայց ո՞վ: Նույնիսկ մարդասպանն ինքը չգիտի այդ մասին մինչև խաղի ավարտը:
Հերոսների ցուցմունքներից ստացված տեղեկատվության հիման վրա խաղացողները պետք է ընդհանուր պատկերացում կազմեն միջադեպի մասին և փորձեն շեղել կասկածները իրենց կերպարից: Կասկածյալների նպատակն է բացահայտել մարդասպանին, իսկ հանցագործի նպատակը՝ խուսափել մեղադրանքներից։