Դուբայի "Golden Palace" ոսկերչական խանութում զինված հարձակում է իրականացվել. Ի վերջո, գրավող խմբին հաջողվել է մտնել շենք, սակայն ոչ ոքի չեն գտել, բացի 13 պատանդներից՝ գլխներին պարկերով։ Անհայտ կողոպտիչների հետ միասին անհետացել են բոլոր զարդերը, և այժմ դուք պետք է պարզեք, թե ովքե՞ր էին այդ մարդիկ և որտե՞ղ փնտրել գողացված հարստությունը:
«Էլեմենտար 2. 13 պատանդներ» խաղը կոոպերատիվ դետեկտիվ խաղ է, որտեղ դուք պետք է միասին բացահայտեք հանցագործությունը՝ օգտագործելով քարտերի մեջ պարունակվող տեղեկությունները: Վերլուծեք ստացված ինֆորմացիան, բացեք ձեզ անհրաժեշտ քարտերը և դեն նետեք նրանք, որոնք, ձեր կարծիքով, տեղին չեն: