Ռոբսի լաբորատորիայում բռնկված հրդեհը արդարացի անհանգստություն է առաջացնում հանրության շրջանում։ Պատահակա՞ն է դա տեղի ունեցել, թե՞ ինչ-որ մեկը միտումնավոր է հրդեհել։ Ի՞նչ է թաքնված այրված լաբորատորիայի դռների հետևում և եթե կան մեղավորներ, կարո՞ղ են պատժվել. Օսլոյի դետեկտիվները ստիպված կլինեն պարզել այս դժվարին հարցը, և հենց նրանց դերը դուք կստանձեք «Էլեմենտար 2. Հրդեհ լաբորատորիայում» նոր խաղում:
«Էլեմենտար 2. Հրդեհ լաբորատորիայում» խաղը կոոպերատիվ դետեկտիվ խաղ է, որտեղ դուք պետք է միասին բացահայտեք հանցագործությունը՝ օգտագործելով քարտերի մեջ պարունակվող տեղեկությունները: Վերլուծեք ստացված ինֆորմացիան, բացեք ձեզ անհրաժեշտ քարտերը և դեն նետեք նրանք, որոնք, ձեր կարծիքով, տեղին չեն: