Ինչ-որ մեկի պատճառած ավերածություններից հետո Ջուլիան Ռոթի բնակարանում մնացել են նրա բանալիները և հեռախոսը, սակայն ինքը` ճարտարապետը, անհետացել է՝ առանց կնոջը որևէ բառ ասելու։ Պետք է պարզել նրա անհետացման պատճառները և լավ կլինի շտապել...
«Էլեմենտար 2. Անհայտ կորածը» խաղը կոոպերատիվ դետեկտիվ խաղ է, որտեղ դուք պետք է միասին բացահայտեք հանցագործությունը՝ օգտագործելով քարտերի մեջ պարունակվող տեղեկությունները: Վերլուծեք ստացված ինֆորմացիան, բացեք ձեզ անհրաժեշտ քարտերը և դեն նետեք նրանք, որոնք, ձեր կարծիքով, տեղին չեն: