Խաղի սյուժեն խաղացողներին տանում է 1963 թ.՝ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին։ Կուպեներից մեկի ուղևորին մահացած են գտել, թեև դռները ներսից կողպված են եղել։ Եվ հիմա անհրաժեշտ է հնարավորինս արագ ապացույցներ հավաքել և բացահայտել հանցագործներին նախքան նրանց փախչելը։ Գնացքը լի է կասկածյալներով: Կկարողանա՞ք տարբերել կարևոր հուշումները անկարևորներից:
«Էլեմենտար 5. Տոմս առանց հետադարձի» խաղը կոոպերատիվ դետեկտիվ խաղ է, որտեղ դուք պետք է միասին բացահայտեք հանցագործությունը՝ օգտագործելով քարտերի մեջ պարունակվող տեղեկությունները: Վերլուծեք ստացված ինֆորմացիան, բացեք ձեզ անհրաժեշտ քարտերը և դեն նետեք նրանք, որոնք, ձեր կարծիքով, տեղին չեն: