Discovery Gator 10x50 հեռադիտակը ունիվերսալ մոդել է դաշտային դիտարկումների համար: Այն ներդաշնակորեն համատեղում է բարձր խոշորացումն ու լայն տեսադաշտը։ Հավասարակշռված օպտիկական հնարավորությունները լրացվում են անջրանցիկ պատյանով, բոլոր հիմնական պարամետրերի առկայությամբ և եռոտանու վրա տեղադրվելու հնարավորությամբ: Այս հեռադիտակը հիանալի ընտրություն կլինի արշավորդի, ձկնորսի կամ որսորդի համար: Հեռադիտակը ջրակայուն է, այսինքն՝ վանում է ջրի փոքր կաթիլները, փոշին և կեղտը։ Ռետինե ծածկույթը պաշտպանում է սարքը պատահական վնասվածքներից։ Հեռադիտակն ունի 10x խոշորացում։
Հավաքածուն իր մեջ ներառում է`հեռադիտակ, կափարիչներ, գոտի, մաքրող կտոր օպտիկայի համար, պատյան, օգտագործման ձեռնարկ։