«Խենթության առանձնատները. Օձի ուղին» խաղը «Խենթության առանձնատները» սեղանի խաղի հավելումն է, որը քննիչներին տանում է դեպի Ամազոնի ջունգլիների ամայություն. կորած քաղաքակրթությունների մնացորդները՝ իրենց գաղտնիքներով ու անեծքներով, հանգչում են խարխուլ տաճարներում, և հսկվում հարյուրավոր թակարդներով:
Հավելումը ներառում է երեք նոր սցենար, որոնցում դուք ստիպված կլինեք հաղթել սարսափելի օձի կերպարանքով մարտիկներին, հանդիպել սողացող քարե հրեշներին, և ճանապարհ հարթել խիտ թավուտների միջով՝ դեպի ձեր փրկությունը: Պատրա՞ստ եք գնալ փնտրելու գանձեր և հարստություններ, որոնց գինը ձեր սեփական կյանքն է:
Ուշադրություն. սա հավելում է։ Խաղալու համար անհրաժեշտ է «Խենթության առանձնատները. 2-րդ հրատարակություն» բազային խաղը։