Ներկայացնում ենք Ugears Վիշապ Փոթորիկ մեխանիկական մոդելը։ Օրիգինալ դիզայնի շնորհիվ այս 3D փազլի բոլոր շարժվող տարրերը կարելի է դիտարկել աշխատանքի ընթացքում: Վիշապը լարելուց հետո մոդելի ձեռքերը, ոտքերը և մարմնի մի մասը կսկսեն շարժվել։ Բայց գլխավորը, իհարկե, թեւերն են։ Մոդելը կարելի է տեղադրել հատուկ տակդիրի վրա կամ կախել թելից։
Կոնստրուկտորը պատրաստված է էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նրբատախտակից: Դետալների քանակությունը՝ 320: Հավաքելու մոտավոր ժամանակը՝ 6 ժամ: Մոդելի չափսերը՝ 53*48.5*29 սմ: Տուփի չափսերը՝ 37.8*17*3.1 սմ: