50 –ականների մեքենաները բարձրաձայն, մեծ, շատակեր և պարզապես հիասքանչ են: Անցած դարի կեսերը դարձան մեքենայաշինության ոսկե դարաշրջան՝ նվիրելով մեզ «ամերիկյան երազանքի» անհավանական դիզայնը, իսկ այժմ այդ երազանքը կարող է զբաղեցնել արժանի տեղ ձեր սեղանի վրա:
«Երազանքի կաբրիոլետը» UGEARS–ից 50 –ականների լեգենդար մեքենաների փոքրացված կրկնօրինակն է: Այն ունի նույնպիսի հիանալի տեսք ինչ և Էլվիս Փրեսլիի «մայրիկի կադիլակը»: Եվ շարժվում է ոչ պակաս՝ առջևի անիվները շրջվում են, իսկ իրական ամորտիզատորները հեշտությամբ հաղթահարում են ճանապարհի անհարթությունները:
Ձգտելով մաքսիմալ իրականության, UGEARS–ի դիզայներները հասել են նախագծման անհավանական մակարդակի՝ ապակիները բարձրանում են, մաքրիչները շարժվում են, այն ինչ պետք է աշխատի աշխատում է: Բացվում է նաև մեքենայի ետնամասը, որտեղ դրված է անպայման «ջենտլմենական հավաքածուն»՝ դոմկրատը և գործիքները: Կարելի է բացել նաև մեքենայի առաջնամասը, որտեղ գտնվում է լիարժեք 8–գլանանի շարժիչը, բայց ավելի խնայողական, քան օրիգինալի մոտ է:
Ծախսը 100 կմ–ի համար մեկ ռեզին է: Այս կաբրիոլետը հասանելի է բոլորի համար: Մեքենան պատրաստված է բարձրորակ նրբատախտակից, որը Եվրոպայում օգտագործվում է մանկական կահույքի արտադրության մեջ: Բոլոր 735 դետալները կտրված են լազերի օգնությամբ՝ կտրվածքի գծի հաստությունը նույնն է ինչ մարդու մազինը: Դա նշանակում է, որ հավաքման որակը մոդելի մոտ նույնքան բարձր է, որքան լյուքս կաբրիոլետների մոտ: Ձեզ պետք չէ ոչ սոսինձ, ոչ էլ գործիքներ: Բացեք տուփը, միացրեք ռետրո ռադիոն և առաջ դեպի երազանքը: