Ավտոցիստեռնի մոդելն իրենից ներկայացնում է մի ինքնատիպ մեխանիզմ, որի մեջ տեղավորվում է ստանդարտ տարա՝ 0,33 լ տարողությամբ: Մեքենան շարժման մեջ է դրվում 4–գլանային շարժիչի օգնությամբ: Ցիստեռնը շատ հետաքրքրաշարժ կերպով է բացվում, պետք է պտտել կափարիչի վրայի բռնակը, այդ ժամանակ կոնստրուկցիան բացվում է կողքերից, իսկ տարան մի փոքր դուրս է հրվում: Մեքենան ունի 3 տեսակի շարժում՝ առաջ, հետ, ազատ շարժում: Մոդելն օժտված է իսկական տեխնիկային բնորոշ համարյա բոլոր մեխանիզմներով:
Կոնստրուկտորի բոլոր դետալները պատրաստված են որակյալ նրբատախտակից, բացելով փաթեթավորումը արդեն իսկ զգացվում է փայտի հոտը: Ավտոցիստեռնը հավաքվում է աստիճանաբար, դրանում Ձեզ կօգնի պատկերազարդ ձեռնարկը: Հավաքելու ժամանակ չի օգտագործվում սոսինձ: Սկզբում հավաքվում են մեքենայի առանձին մասերը, որոնք հետագայում ձևավորում են ամբողջական կառուցվածքը: Դետալների քանակությունը՝ 594: Հավաքելու մոտավոր ժամանակը՝ 14–16 ժամ: Մոդելի չափերը՝ 33x18x12,5 սմ: Փաթեթավորման չափերը՝ 37,2x17x5,7 սմ: